Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին

Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին
04.10.2024 | 07:47

Ալիևը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։

«Դա է խաղաղություն ու վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», - հայտարարել է նա։

«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից, տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզներն ու պատժի դրանց մեղավորներին»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Եկեք մեզ մոլորության մեջ չձգենք. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ամենևին էլ քարոզչական բնույթ չունեն. նա հետևողականորեն ձգտում է Հայաստանի դենացիֆիկացիային ու դեմիլիտարիզացիային՝ այդ հարցում ունենալով Նիկոլ Փաշինյանի պես դաշնակից:

Փաշինյանն արդեն ասել է, որ եթե Սահմանադրություն չփոխենք, «ցլերը մեզ կհոշոտեն», արդեն ակնարկում է միջազգային դատական ատյաններից Հայաստանի հայցերը հետ կանչելու մասին:

Վախենում եմ, որ մոտ ապագայում Փաշինյանը մեզ համոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին: Դե, իհարկե՝ հանուն խաղաղության, որը, սակայն, միայն իր հիվանդ ուղեղում է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ